Ջրի համաշխարհային օր․

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-6-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝  մարտի 12-22

Նախագծի նպատակն է ուսումնասիրել ջրի կարևորությանը մարդու և բնության կյանքում, ինչպես նաև կծանոթանանք Համաշխարհային ջրային ռեսուրսներին՝ գետերին, լճերին և ջրամբարներին։ Կսովորենք պահպանել, խնայել ջուրը։

Նախագծի խնդիրները՝
Ծանոթանանք հիմնական ջրային ռեսուրսներին։
Իմանալ, թե ինչու՞ է նշվում «Ջրի համաշխարհային օրը»։
Փորձել հասկանալ և ուսումնասիրել ջրի խնայողաբար օգտագործման կարևորությունը։

Ինչու՞ է նշվում «Ջրի համաշխարհային օրը»․ մի քանի կարևոր կետեր՝

Այս օրը ստեղծվել է՝ խրախուսելու ջրի խնայողաբար և խելամիտ օգտագործումը։
Մարդկանց ուշադրությունը հրավիրելու քաղցրահամ ջրի կարևորության վրա։
Հիշեցնելու, որ աշխարհում շատ մարդիկ դեռևս չունեն մաքուր խմելու ջրի հասանելիություն։

1․ Հարցեր քննարկման համար

  1. Ինչու՞ է ջուրը կարևոր մարդու կյանքի համար։
  2. Ինչպե՞ս կարող ենք խնայել ջուրը մեր առօրյայում։
  3. Ի՞նչ կարող է պատահել, եթե Երկրի վրա քաղցրահամ ջուրը պակասի։

2․ Ստեղծագործական առաջադրանքներ

  • Նկարիր նկար «Պահպանենք ջուրը» թեմայով և պատմություն գրիր այդ թեմայի շուրջ
  • Գրիր փոքրիկ պատմություն «Եթե ջուր չլիներ…» թեմայով և կարող ես տեսանյութ էլ պատրաստել✍
  • Բնագիտական փորձեր ջրի մասին (գործնական առաջադրանք)

3․ Ուսումնասիրի՛ր մեկ օրվա ընթացքում, թե որքան ջուր ես օգտագործում․

  • Ատամները լվանալիս
    Ատամները լվալիս ջուրը օգտագործում եմ 1-2 րոպե։
  • Ձեռքերը լվանալիս
    Ձեռքերը լվանալիս նույնպես 1-2 րոպե։
  • Լողանալիս
    Իսկ լողանալիս մոտավորապես 30-րոպե

4․Տեսանյութերի քննարկում՝

Past Simple – Բայերի աղյուսակ

Lesson 1

Կանոնավոր բայեր (Regular verbs)

Base form (ներկայ)Past Simple (անցյալ)Թարգմանություն
playplayedխաղալ
workworkedաշխատել
cleancleanedմաքրել
watchwatchedդիտել
visitvisitedայցելել

Կանոն՝ սովորաբար ավելացնում ենք -ed

Անկանոն բայեր (Irregular verbs)

Base formPast SimpleԹարգմանություն
gowentգնալ
eatateուտել
seesawտեսնել
comecameգալ
taketookվերցնել
makemadeպատրաստել
havehadունենալ
dodidանել

Սրանք պետք է հիշել, որովհետև կանոն չունեն

Վարժություններ (մի փոքր բարդ)

1. Լրացրու նախադասությունները ճիշտ ձևով (Past Simple)

  1. Yesterday I went (go) to school early.
  2. She ate (eat) an apple in the morning.
  3. We played (play) football after school.
  4. He saw (see) a beautiful bird.
  5. They visited (visit) their grandparents last weekend.

2. Դարձրու նախադասությունները ժխտական (negative)

Օրինակ՝
I played → I did not play

  1. She watched TV. → She didn’t watch TV.
  2. They went to the park. → They didn’t went to the park.
  3. He cleaned his room. → He didn’t clean his room.
  4. We ate pizza. → We didn’t ate pizza.

3. Դարձրու հարցական (questions)

Օրինակ՝
You played → Did you play?

  1. She visited her friend. → Do she visit her friend?
  2. They watched a movie. → Do they watch a movie?
  3. He went to school. → Do he go to school?
  4. You did your homework. → Do you do your homework?

4. Թարգմանիր անգլերեն

  1. Ես երեկ խաղացի ֆուտբոլ։
  2. Նա գնաց դպրոց։
  3. Մենք կերանք պաղպաղակ։
  4. Նրանք դիտեցին ֆիլմ։

5. Գտիր սխալը և ուղղիր

  1. She goed to school. → __________________
  2. I eated an apple. → __________________
  3. They did not went home. → __________________
  4. He maked a cake. → __________________

6. Ընտրիր ճիշտ տարբերակը

  1. Yesterday we ___ to the zoo.
    a) go
    b) went
    c) goed
  2. She ___ her homework last night.
    a) did
    b) do
    c) done
  3. They ___ a movie on Sunday.
    a) watch
    b) watched
    c) watches
  4. I ___ my friend at the park.
    a) see
    b) saw
    c) seen

7. Լրացրու բաց թողնված բառերը (օգտագործելով did / didn’t / verb)

  1. ___ you go to school yesterday?
  2. I ___ not understand the lesson.
  3. We ___ (play) basketball after class.
  4. She ___ (not / eat) breakfast.
  5. ___ they visit their teacher?

8. Կազմիր նախադասություններ (տրված բառերով)

  1. yesterday / I / to the park / go
    → __________________________
  2. last night / she / a book / read
    → __________________________
  3. they / football / play / after school
    → __________________________
  4. we / not / TV / watch
    → __________________________

9. Միացրու նախադասությունների մասերը

  1. I went to the shop
  2. She was tired
  3. They played outside
  4. We stayed at home

a) because it rained
b) and bought some bread
c) so she went to bed early
d) and had fun

10. Լրացրու ճիշտ ձևով (ուշադրություն՝ կանոնավոր vs անկանոն)

  1. He ______ (take) my book yesterday.
  2. We ______ (clean) the classroom.
  3. She ______ (make) a cake.
  4. I ______ (walk) to school.
  5. They ______ (have) a great time.

Նվարդ Թումանյանի հուշերից․․․

Պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
***
Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:
* * * * * *
Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:
* * * * * *
Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

  • Հուշերից դո՛ւրս գրիր ուղղագրական բառեր, որոնց գրությունը կարծում ես քեզ համար բարդ է, գրելիս կսխալվեիր։
  • Հուշերից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
    Գոյական–Հայրիկ, Մուշեղ, երեխաներ, Աշխեն, աղջիկ։
    Ածական–նորածին, հոգատար, իմաստուն, գժտված, սիրուն։
    Բայ–տարիներով իրարից խռով, հյուր է գալիս, լուսանկարվել, անցնում էինք, կանգնել, ողջունել:
  • Գրի՛ր, թե ինչ իմացար Հ. Թումայնանի բնավորության, նրա մարդ տեսակի մասին։

Արտաշես և Արտավազդ

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

– Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ:

Մինչ դու գնում ես,
Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում,
Ես ավերակների վրա ում թագավորեմ։

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

– Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:

Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր, ի Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝
Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս և լույս չտեսնես։

Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձերքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:

Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Բայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից:

Յուրաքանչյուր տարեմուտի երեկոյան, այսինքն՝ Նավասարդի (հին նոր տարվա) սկզբին, դարբինները երեք անգամ կռանները հարվածում են սալին, որի հետևանքով Արտավազդի շղթաները կրկնակի հաստանում են ու ամրանում, և Արտավազդը այլևս չի կարողանում դուրս գալ քարանձավից։ Մինչև վերջերս էլ, դարբինները հետևելով հին սովորության, յուրաքանչյուր կիրակնամուտի, երեք-չորս անգամ մուրճով հարվածում էին սալին, որպեսզի Արտավազդի շղթաներն ամրանան:​

Ինքնաստուգում

1. Ո՞ր շարքում են բառերն այբբենական կարգով դասավորված, ընտրի՛ր ճիշտ պատասխանը:
աղավնի, դեղձանիկ, ճնճղուկ, կաչաղակ
ագռավ, ադամանդ, ազնվամորի, ականջօղ
ալյուր, անկյուն, ազատություն, ամառ

2․ Ո՞ր շարքի բոլոր բառերի հնչյուններն ու տառերը քանակով  հավասար են իրար․ 
բարև, տերև, անկյուն
սեղան, սավան, սրբիչ
սեր, հանգիստ, խորանարդ

3․ Քանի՞ տառ ու քանի՞ հնչյուն ունի անորակ բառը․
6 տառ, 6 հնչյուն
6 տառ, 7 հնչյուն
5 տառ, 7 հնչյուն

4․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ
նուր-, ճամ-որդ, դար-աս
սր-ել, եր-ներանգ, եր-եք
աղ-անոց, եղ-այր, եր-եմն

5 Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ
թար-մանիչ, անկար-, մար-
հա-ուստ, եր-արան, զոր-
սայթա-ել, օ-տակար, օ-նություն

6․ Ո՞ր բառն է սխալ գրված․
Գյումրեցի
քաղաքացի
իջևանցի

7. Ո՞ր շարքի բոլոր բառերի սկզբում է գրվում ո տառը:
…րոր, …ծել, …դաչու
…սկոր, …հմակ, …րոնել
…րրան, …րհնել, …ղջույն
…տանավոր, …րդյակ, …թյակ

8․ Ո՞ր բառն է ածանցավոր․
կարմիր
արկղ
դժբախտ

9․  Հետևյալ բառերը՝ արձակուրդ, գնորդ, արկածախնդիր, թղթադրամ, բաժանիր բաղադրիչների։
արձակուրդ–արձակ–ուրդ
գնորդ–գն–որդ
արկածախնդիր-արկած–ա–խնդիր
թղթադրամ–թուղթ–ա–դրամ

10․ Ո՞ր բառերն են սխալ գրված, դուրս գրիր՝  խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, ճամբա,  մարգարիտ, պարգև, արգա,  թարգմանություն, մարգարե,  արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի,  կարդալ, երդում, արդնանալ, արդյունք։
ճամբա–ճամփա
արգա–արքա
զվարդ–զվարթ
արդնանալ–արթնանալ

Ես ստացա 10/10 միավոր

Reflexive Pronouns

Reflexive pronouns-ը այն դերանուններն են, որոնք ցույց են տալիս, որ մարդը գործողությունը կատարում է իր վրա։

Օրինակ

  • I wash myself. – Ես լվանում եմ ինձ։
  • She hurt herself. – Նա վնասեց իրեն։

Reflexive pronouns

PronounReflexive pronoun
Imyself
Youyourself
Hehimself
Sheherself
Ititself
Weourselves
You (plural)yourselves
Theythemselves

Օրինակներ

  • I did my homework myself.
  • She looked at herself in the mirror.
  • We enjoyed ourselves at the party.
  • The dog hurt itself.

Each other

Each other նշանակում է միմյանց։ Այն օգտագործվում է, երբ երկու կամ ավելի մարդիկ գործողություն են անում իրար նկատմամբ։

Օրինակներ

  • We help each other. – Մենք օգնում ենք միմյանց։
  • They talk to each other every day.
  • The children play with each other.

Վարժություններ

Exercise 1 – Fill in the blanks

Լրացրու բաց թողած տեղերը ճիշտ reflexive pronoun-ով։

  1. I cut myself while cooking.
  2. She looked at herself in the mirror.
  3. We did the project by ourselfs.
  4. The cat cleaned itself.
  5. They enjoyed themselves at the party.

Exercise 2 – Choose the correct answer

  1. He hurt (himself / myself).
  2. We made the cake (ourselves / themselves).
  3. She bought the dress (herself / ourselves).
  4. The boys introduced (themselves / himself).
  5. I fixed the bike (myself / himself).

Exercise 3 – Use each other

Լրացրու նախադասությունները each other-ով։

  1. The friends help each other.
  2. The students talk to each other in class.
  3. The children play with each other.
  4. My brother and I understand each other.
  5. They always support each other.

Exercise 4 – Translate into English

  1. Ես ինքս եմ արել իմ տնային աշխատանքը։
    I did my homework myself.
  2. Նա իրեն տեսավ հայելու մեջ։
    She looked at herself in the mirror.
  3. Մենք օգնեցինք միմյանց։
    We helps each other.
  4. Նրանք իրենց ներկայացրին։
    They introduced themselves.
  5. Երեխաները խաղում են միմյանց հետ։
    The children play with each other.

Exercise 5 – Match (Միացրու ճիշտ տարբերակները)

Միացրու նախադասության սկիզբը ճիշտ ավարտի հետ։

  1. I looked at myself
  2. She hurt herself
  3. We enjoyed ourselves
  4. They introduced themselves
  5. The dog cleaned itself

a. itself
b. ourselves
c. myself
d. themselves
e. herself

Exercise 6 – Rewrite the sentence

Փոխիր նախադասությունը՝ օգտագործելով reflexive pronoun։

Օրինակ
Mother helped me. → I helped myself.

  1. Father fixed the car for him. → He fixed the car himself.
  2. The teacher asked the students to introduce them. → The students introduced themselves.
  3. Mother cooked dinner for us. → We cooked dinner ourself.
  4. Anna bought a gift for her. → Anna bought a gift herself.
  5. I made the cake without help. → I made the cake myself.

Exercise 7 – Complete with each other or themselves

  1. The children help each other.
  2. The boys introduced themselves.
  3. My friends always support each other.
  4. They prepared the food themselves.
  5. The students talk to each other.

Exercise 8 – Choose the correct word

  1. I made the sandwich (myself / themselves).
  2. She bought the book (herself / ourselves).
  3. We enjoyed (ourselves / himself).
  4. The boys looked at (themselves / itself).
  5. My sister and I help (each other / myself).

Test

Reflexive Pronouns & Each Other

Name: Nazani
Date: 13.03.2026

Part 1 – Choose the correct answer (Ընտրիր ճիշտ տարբերակը)

  1. I made this cake ______.
    a) myself
    b) himself
    c) themselves
  2. She looked at ______ in the mirror.
    a) herself
    b) myself
    c) ourselves
  3. The boys introduced ______ to the new teacher.
    a) himself
    b) themselves
    c) ourselves
  4. We enjoyed ______ at the party.
    a) ourselves
    b) herself
    c) itself
  5. The dog hurt ______ while running.
    a) itself
    b) himself
    c) themselves

Part 2 – Fill in the blanks (Լրացրու բաց թողած տեղերը)

Write the correct reflexive pronoun.

  1. I cleaned my room by mysalf.
  2. She prepared the dinner by herself.
  3. The children introduced themselves to the guests.
  4. We fixed the computer by ourselves.
  5. He taught himself to play the guitar.

Part 3 – Each other or reflexive pronoun

Գրիր each other կամ ճիշտ reflexive pronoun։

  1. The students help ______ with homework.
  2. I did the homework by ______.
  3. The friends always support ______.
  4. She looked at ______ in the mirror.
  5. The players congratulated ______ after the game.

Part 4 – Correct the mistake (Ուղղիր սխալը)

  1. She hurt himself.
  2. We enjoyed themselves at the party.
  3. I looked at herself in the mirror.
  4. The boys cleaned herself.
  5. He introduced myself.

Part 5 – Translate into English (Թարգմանիր)

  1. Ես ինքս եմ արել իմ տնային աշխատանքը։
  2. Նրանք ներկայացրին իրենց։
  3. Մենք օգնում ենք միմյանց։
  4. Նա իրեն տեսավ հայելու մեջ։
  5. Երեխաները խաղում են միմյանց հետ